Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարդու գունային ներաշխարհը

ՖՈՏՈ

Պարզվում է դեռ հնագույն ժամանակներից մարդիկ հավատում էին, որ գույնը կախարդական ուժ ունի:

Գիտնականները բազում հետազոտություններ են կատարել, որոնք հաստատել են այն փաստը, որ գույնն ազդում է մադու տրամադրության, զգացմունքների, մտքերի և նույնիսկ առողջության վրա: Յուրաքանչյուր գույն մարդու ուղեղում յուրահատուկ գրգիռ է առաջացնում:

Այսպիսով՝ կապույտ գույնը մարդու մոտ առաջացնում է հանգտության և բավարարվածության զգացում, մուգ կապույտը՝ անվտանգության զգացում: Բավական է բարկացած և ագրեսիվ մարդը մտնի մուգ վարդագույն պաստառներով սենյակ, որպեսզի միանգամից հանգստանա և նույնիսկ ննջի: Մուգ վարդագույնը նաև թուլացնում է մկանները: Դրանից կարելի է եզրակացնել, որ գույնը ազդում է ոչ միայն մարդու տրամադրության, այլ ընդհանհրապես մարդու օրգանիզմի վրա:

600x580

Պարզվում է՝ գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև բուժել արդեն հիվանդ մարդուն։ Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։ Այդ երևույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող - գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց«Գույնի բուժիչ ուժը» աշխատությունը, որը հաջողություն ունեցավ և բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։ Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատև հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, շարադրեց լուսային և գունային թերապիայի հիմունքները։ Գիտնականը գրում է. «Գույնը չունի անմիջական թերապևտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է»։

Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների՝ «կարմիր» և «կապույտ»։ Նրա կարծիքով՝ հենց այդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։ Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների և մկանների կենսունակությունը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության և սպիացման գործընթացները։ Կարմիրը կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող ազդեցություն։ Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային և էնդոկրին համակարգերի խթանման համար։ Բացի այդ՝ դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապաող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաև՝ օգնել երկարատև հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը։

600x580

Տաք գույները վնասակար են ազդում սուր բորբոքային գործընթացների, փորլուծության, անքնության և նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։ Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են զարկերակը, վերացնում բորբոքային գործընթացները։ Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։ Միևնույն ժամանակ՝ այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երևույթների, լեղուղիներում և երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների և հիպոթենզիայի ժամանակ։

Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան՝ Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները՝ մանուշակագույնը, կապույտը և երկնագույնը։ Սրտին, թոքերին, իմունային և արյունատար համակարգերին՝ կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին և ստամոքսին՝ դեղինը կամ դեղնականաչը։ Միզապարկին և հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին՝ կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը)։

600x580

Գույների զարմանալի ազդեցղության մասին այժմ շատ մարդիկ են տեղյակ․ նրանք այնպիսի կահույք են ընտրում տան համար, որը հարմարավետություն է ստեղծում և չի գրգռում մարդու նյարդերը: Սակայն պետք է նշել, որ տարբեր մարդկանց մոտ այս կամ այն գույնի նկատմամբ ռեակցիան կարող է տարբեր լինել, ուստի, եթե զգցմունքայի մարդուն ավելի հարմար կլինի իրեն շրջապատել կապույտ և կանաչ երանգներով, ապա պասիվ մարդկանց չի խանգարի կարմիր գույնը, որը կօգնի ավելի ակտիվ լինել:

Գիտնականները ևս մեկ հետաքրքիր բացահայտոմ են կատարել, որն ավելի շատ կօգնի վաճառքով զբաղվողներին: Պարզվում է՝ որոշ գույներ դրդում են մարդկանց գնել այս կամ այն ապրանքը: Հաճախորդների ուշադրությունը ավելի շատ գրավում են այն տուփերն ու պիտակները որոնք ներկված են կարմիր կամ դեղին գույներով: Դա առաջին հերթին այն պատճառով է, որ այս գույներն առաջացնում են դրական զգացմունքներ, ասոցացվում են արևի լույսի, տան, օջախի հետ և երկրորդ՝ կարմիր և դեղին ներկված տուփերը ավելի մեծ են թվում, քան իրականում կան:

Սոնա Հակոբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 
Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր