Ամերիկուհին բանկ է թալանել՝ բանտ վերադառնալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕրեգոն բանտից ազատ արձակված ամերիկուհին Վայոմինգում բանկ է թալանել, որպեսզի դատարանն իրեն նորից բանտ ուղարկի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը:
59-ամյա Լինդա Պատրիսիա Թոմփսոնը բանկից դուրս գալուց հետո դրամները թափել է փողոցում եւ սպասել ոստիկանության ժամանելուն:
Թոմփսոնն իրավապահներին պատմել է, որ ապրելու տեղ չունի, չի կարողացել սենյակ ստանալ անտունների ապաստանում, իսկ անցյալ հանգստյան օրերին Շայեն քաղաքի զբոսայգում անհայտ անձինք իրենց մարմնական լուրջ վնասվածքներ են հասցրել: Դրանից հետո կինը հասկացել է, որ չի կարող փողոցում մնալ եւ որոշել է գողություն անել:
Թոմփսոնի կալանքի հարցով լսումները նշանակված են երեքշաբթի:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



