Իրանում նավթի վերամշակման գործարանում հրդեհի հետեւանքով 9 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական Բենդեն Մահշահր քաղաքում նավթի վերամշակման գործարանոմ հրդեհի հետեւանքով 9 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Նրանք տարբեր աստիճանի՝ մարմնի մակերեսի մինչեւ 60% այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fars գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ երկու տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Հրդեհը հաջողվել է մարել:
Կրակը բռնկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ: Դրանք սկսվել են հունիսի սկզբին բռնկված նախորդ հրդեհից հետո:
Բենդեն Մահշահրի գործարանը պատկանում է Ազգային նավթաքիմիական արդյունաբերական պետական ընկերության՝ «Բուալի Սինա»-ի դուստր ձեռնարկությանը: Այն նավթամթերք է մատակարում իրանական ներքին շուկա, ինչպես նաեւ Եվրոպայի, Արեւելյան Ասիայի երկրներ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



