Թրամփը վստահեցրել է, որ բիզնեսի ոլորտում կապ չունի Ռուսաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը բիզնեսի ոլորտում որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ եւ երբեք չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես որեւէ հարաբերություն չունեմ Պուտինի հետ, երբեք նրան չեմ հանդիպել»,- ասել է քաղաքական գործիչը:
Հարցին, արդյո՞ք Ռուսաստանում ներդրումներ կամ պարտքեր ունի, Թրամփը կարճ է պատասխանել. «Ո՛չ»: Թրամփը նաեւ հիշեցրել է, որ շուրջ 5 տարի առաջ ինքը 40 մլն դոլարով առանձնատուն է գնել Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում եւ 10 մլն դոլարով ռուսաստանցու վաճառել: Գնորդի անունը նա չի նշել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



