Թուրքիայի բանակն ու նավատորմն այսուհետ ուղղակիորեն կենթարկվեն Էրդողանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը հանել են երկրի գլխավոր շտաբի ենթակայությունից ու մտցրել ազգային պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Ինչպես նշում է ria.ru-ն, բացի այդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրվել ուղղակիորեն հրահանգ տալ զորքերին` առանց սպասելու այլ պաշտոնակատար անձանց հավանությանը: Մինչդեռ զինծառայողները պարտավոր են անհապաղ իրագործել Էրդողանի արձակած հրամանները:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերը թվարկված միջոցառումները կիրառվել են լույս հուլիսի 16-ը երկրում պետական հեղաշրջման չստացված փորձից հետո: Ըստ վերջին տվյալների, միջադեպի հետևանքով գրանցվել է 290 զոհ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 16.000-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



