Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աշխարհի 10 հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ (մաս 1)

ԼԱՅՖ

Բոլոր ժամանակներում եղել են այնպիսի խելագար մարդիկ, որոնք իրենց մտավոր խնդիրներով անջնջելի հետք են թողել  աշխարհի պատմության մեջ: Հենց այդ մտավոր խնդիրներով են նրանք զարմանալի հայտնագործություններ կատարել, մաթեմատիկական թեորեմներ ստեղծել, արվեստի գանձարանը հարստացրել անմահ գլուխգործոցներով: Այս ցանկում կծանոթանանք աշխարհահռչակ 10 հանճարներին և նրանց մտավոր խնդիրներին:

1.Ֆրանսիայի Չարլզ 6-րդ թագավորը: Ֆրանսիայի Չարլզ 6-րդ թագավորը հայտնի էր նաև Չարլզ Խելագար անունով: Նա թագավորել է Ֆրանսիայում 1380-1422թթ.: Գահակալությունից 12 տարի անց սկսվեցին  նրա խելագարության նոպաները: Չարլզ 6-րդի մոտ լինում էին պահեր, երբ մոռանում էր իր անունը և նույնիսկ այն փաստը, որ թագավոր է: Երբեմն չէր ճանաչում հարազատ կնոջը և երեխաներին: 1405թ. շուրջ 5 ամիս նա հրաժարվում էր լոգանք ընդունելուց կամ հագուստները  փոխելուց: Պյուս 2-րդ Պապի գրություններից իմանում ենք այն, որ Չարլզ 6-րդը կարծում էր, թե ինքը «պատրաստված» է ապակուց, և  հրաժարվում էր զրահազգեստ կրել` վախենալով կոտրվելուց:

2. Աբրահամ Լինկոլն: Աբրահամ Լինկոլնը ԱՄՆ 16-րդ նախագահն էր: Նա տառապում էր մելանքոլիայով: Եթե մարդիկ ժամանակ առ ժամանակ տխրում են, ապա Լինկոլնի մոտ նկատվում էր մշտական ճնշող, տկարացնող դեպրեսիա: Որոշ կենսագիրներ պնդում են, որ նա բազմիցս մտածել է  ինքնասպանության  մասին: «Ability» թերթում Լինկոլնի վերաբերյալ հոդվածը նշում էր, որ նա կարող էր անկառավարելի կերպով լաց լինել հուսահատությունից և օգտագործել հումորը հավասարակշռելու իր տխրությունը: Նա նաև կառչում էր աշխատանքից, ճակատագրական և կրոնական հայացքներից, որպեսզի հաղթահարեր  մելանքոլիան:

3. Վինսենթ Վան Գոգ:  Նա էպիլեպսիկ ցնցումներ է ունեցել ուղեղի խանգարումից, որի պատճառը բավականին թունդ ալկոհոլիկ խմիչքի` աբսինթեյի օգտագործումն էր: Նրա մեծ կիրքը նկարչության և կրոնի նկատմամբ ուղեկցվում էր խոր դեպրեսիայի շրջաններով, քանի որ նա տառապում էր բիպոլորյան խանգարմամբ: Վինսենտ Վան Գոգը նաև խանդավառ  գրող էր. նա հարյուրավոր նամակներ է գրել: Ոմանք կարծում են, որ նա ուներ նաև հիպերգրաֆիա՝ մի հիվանդություն, որն արտահայտվում էր գրելու անզուսպ ցանկությամբ:

4. Էռնեստ Հեմինգուեյ: Պուլիտցերի և Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյը դեպրեսիայի և ալկոհոլիզմի զոհն էր: Ինչպես Վան Գոգը, այնպես էլ նա ինքնասպան է լինում: Հեմինգուեյի հայրը, եղբայրը, քույրը և տատիկը նույնպես նույն ճակատագրին էին արժանացել: Եթե ինքնասպանության նկատմամբ հակումն ամփոփված էր նրա ԴՆԿ-ի մեջ, ապա մտավոր առողջությունը խաթարվել էր ալկոհոլիզմի չարաշահումից: Նրան երկար ժամանակ հոսպիտալիզացնում են, ենթարկում շոկային թերապայի, որն էլ պատճառ է դառնում հիշողության կորստի և դեպրեսիայի ուժգնացմանը:

5. Թենեսի Ուիլյամս: Պուլիտցերի մրցանակակիր, հայտնի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը, ով գրել է «Ցանկության տրամվայը», «Շիկացած տանիքի կատուն», «Ապակե գազանանոցը», տառապում էր դեպրեսիայով: Ճակատագրական երկու դեպքերը նրա դեպրեսիան ավելի խորացրեցին` զարգացնելով թմրադեղերի և ալկոհոլի  նկատմամբ կախվածությունը: Ուիլյամսը ծնվել էր  մի ընտանիքում, որի անդամները լուրջ մտավոր խնդիրներ ունեին: 1940-ականների կեսերին նրա քույրը, ով տառապում էր շիզոֆրենիայով, լոբոտոմիայի է ենթարկվում: 1961թ. երկար տարիների նրա սիրեցյալը մահանում է: Այս երկու դժբախտ իրադարձությունները վերջնականապես ջախջախում են Ուիլյամսին, և նա ընկնում է խոր դեպրեսիայի մեջ ու  դառնում թմրամոլ: Չնայած դետոքսիֆիկացիայի դիմելուն` կյանքի մնացած տարիներին Ուիլյամսը շարունակում է տառապել դեպրեսիայից և թմրադեղերի կախվածությունից:

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT