Իրանը կաջակցի այն ուղուն, որը ընդունելի կլինի Սիրիայի ժողովրդի և իշխանությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը կաջակցի քաղաքական կարգավորման այն ուղուն, որը ընդունելի կլինի Սիրիայի ժողովրդի և իշխանությունների համար: Այդ մասին հայտնել է արաբական երկրների և Աֆրիկայի գործերով Իրանի փոխարտգործնախարար Ջաբերի Անսարին կիրակի օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած բանակցություններից հետո, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նաև հաստատվել է Իրանի անփոփոխ դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի նկատմամբ: «Այդ դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարգավորման ռազմական ճանապարհ չկա, կա միայն քաղաքական ճանապարհ»,- ասել է Անսարին IRNA տեղեկատվական գործակալությանը, նշելով, որ «մի քանի ազդեցիկ խաղացողների քաղաքականությունը» կողմնորոշված «սեփական նպատակներին հասնելուն, տանուլ է տվել»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



