Վթար Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 23-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ' բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի KO-189-LX պ/հ (վարորդ' 1971 թ. ծնված Վ. Գ.) և «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 07 ՕՕ 067 պ/հ (վարորդ' 1995 թ. ծնված Ժ. Կ.) ավտոմեքենաները և կողաշրջվել: «ԿամԱԶ» ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել մինչև վառելիքի արտահոսքի դադարելը: Տուժածներ չկան:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



