Ահաբեկչություն Քաբուլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլում հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը հզոր պայթյուն է եղել: BBC-ն հայտնում է, որ պայթուցիկով բեռնատարը պայթել է Բաղրամ ավիաբազայից ոչ հեռու՝ բնակելի համալիրի մոտ, որտեղ օտարերկրյա մասնագետներն են ապրում: Իշխանությունները հայտնում են, որ շենքի վրա հարձակում են գործել չորս մարդ: Պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ այն լսվել է Քաբուլի գրեթե բոլոր թաղամասերում:
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Ըստ թալիբների, պայթյունի հետեւանքով տասը մարդ է զոհվել: Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



