Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ու Թուրքիայում զինված ապստամբությունները և Արցախյան հակամարտությունը. կապ կա՞ արդյոք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շուրջ զարգացումները ստվերեցին արտաքին քաղաքական բավական ուշագրավ զարգացումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Թուրքական մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Թուրքիայի ղեկավարությունը մտադիր է Հայաստանի հետ հաշտեցման նոր գործընթաց սկսել և բացել սահմանները:

Այդ մասին տեղեկություն հրապարակեց թուրքական Hürriyet թերթը: Պարբերականի լրագրող, վերլուծաբան Ֆաթիհ Չեքիրգեն գրել է, որ Թուրքիայի իշխանությունները կրկին քննարկում են Հայաստանի հետ հաշտեցման գործընթացի վերսկսումը: Նրա խոսքով` հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն փորձել է պարզել Ադրբեջանի դիրքորոշումը թուրք-հայկական հաշտեցման և սահմանները բացելու վերաբերյալ: Լրագրողն անձամբ ուղեկցել էր Չուվուշօղլուին Բաքու: Նրա խոսքով` Թուրքիայի արտգործնախարարը, մեկնաբանելով Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը, նշել է. «Դուք կտեսնեք, թե մենք դեռ ինչեր կանենք խաղաղության համար: Շուտով դուք կլսեք շատ ավելի ուրախալի լուրեր»:

Չեքիրգեն փորձել է հստակեցնել, թե ինչ նկատի ունի արտգործնախարարը, սակայն Չավուշօղլուն չի մանրամասնել: «Միայն հիմա ես իմ ընկեր դիվանագետներից իմացա, որ իշխանությունները, որոնք փորձում են նվազեցնել թշնամիների և ավելացնել բարեկամների թիվը, ծրագրում են բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ ուղղությամբ առաջին քայլը ձեռնարկել է Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ընթացքում: Նախարարը ճշտել է, թե ինչպիսին կլինի Բաքվի արձագանքը, եթե Անկարան հաշտվի Հայաստանի հետ: Այդ հարցում արդեն կա դրական մթնոլորտ և կան այդ ուղղությամբ առաջ շարժվելու հիմքեր»,- գրել է Hürriyet թերթի վերլուծաբանը:

Հեղինակը նաև գրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների և հայ-թուրքական սահմանի բացման հարցը դիտարկվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում: «Սակայն այն ժամանակ, երբ Բաքվում Անկարան խորհրդակցություն էր անցկացնում Երևանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ, Թուրքիայի ներքին թշնամիները պատերազմ սկսեցին ժողովրդավարության դեմ»,- գրել է Չեքիրգեն` նկատի ունենալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Նրա խոսքով` հեղաշրջման փորձը, հավանաբար, ձեռնարկվել է` ի պատասխան Ռուսաստանի և մյուս հարևանների հետ հաշտվելու Թուրքիայի կառավարության ջանքերի:

Ավելի ուշ անձամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ մինչև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը Բաքվում քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Չավուշօղլուն միաժամանակ նշել է, որ խնդրի վերաբերյալ քննարկումներ Հայաստանի հետ չեն եղել, սակայն միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ ինքը թեմայի շուրջ զրուցել է հայ գործընկերների հետ: Չավուշօղլուն հավելել է, որ ԼՂ հակամարտությունում Անկարան աջակցում է Ադրբեջանին և կպաշտպանի խնդրի լուծման բոլոր տարբերակները, որ առաջ է քաշում Բաքուն: Ուշագրավ է, որ Չավուշօղլուն և Ադրբեջանի ղեկավարությունը միաբերան ասում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կա դրական տեղաշարժ և մթնոլորտ, այսինքն` կա ինչ-որ գործընթաց, որը շահեկան է նրանց, հետևաբար, շահեկան չէ Հայաստանին:

Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում Ադրբեջանի օկուպացված հողերի խնդրով շփումները ակտիվացել են: Այդ հարցի լուծման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց կողմից արվել են որոշ առաջարկներ, որոնց թվում կան այնպիսիները, որոնք շահեկան են Ադրբեջանին: Մենք հայտարարել ենք, որ կաջակցենք բոլոր առաջարկություններին, որոնց կհամաձայնի Ադրբեջանը»: Հարց է առաջանում, թե Ադրբեջանին շահեկան ի՞նչ առաջարկություններ են արել Ռուսաստանն ու Մինսկի խումբը:

Ուշադրության է արժանի մեկ այլ փաստ: Մինչև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար մեկնելու են Անկարա ու հանդիպելու են Թուրքիայի ղեկավարության հետ, սակայն հեղաշրջման փորձից հետո այդ հանդիպումը հետաձգվել է: Ստիպված ենք արձանագրել, որ Արցախյան հակամարտության շուրջ ծավալվել են բավական ակտիվ գործողություններ, որոնց անմիջականորեն ներգրավված է Թուրքիան` չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը բանակցային ձևաչափի մասնակից չէ:

Երբ Անկարայում և Բաքվում խոսում են ԼՂ խնդրի ադրբեջանամետ լուծման և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում տեղի են ունենում զինված ապստամբություններ, գրեթե միաժամանակ: Իհարկե, հեռու ենք դավադրությունների տեսություններին հագուրդ տալուց, սակայն ժամանակային առումով այդ գործընթացները համընկել են, ինչից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ակտիվ գործընթացն այս պահին կանգ է առել:

Կարող ենք արձանագրել, որ անկախ նրանից`ուզում ենք, թե ոչ, անկախ նրանից` Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, թե ոչ, այդ երկիրը փաստացի մասնակցում է ԼՂ հակամարտությանը` որպես անմիջական կողմ: Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ԼՂ խնդրի լուծումը կապում են հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ակնհայտ է նաև, որ առանց Անկարայի համաձայնության Բաքուն որևէ քայլ չի անում: Գուցե զուգադիպությամբ, իսկ գուցե նաև ոչ, փաստացի Արցախյան հակամարտության շուրջ զարգացումները առայժմ կասեցվել են: Հետագա գործընթացներից հետո միայն կարելի է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում և ինչ մարտահրավերների առջև է կանգնել Հայաստանը:

Տիգրան Խաչատրյան

Past.am, վերլուծաբան

Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանԿետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողներըՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել