Իրանը աշնանը կգործարկի Նախիջեւանի հետ երկաթգծային հաղորդակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական Մեշհեդ քաղաքի ու Նախիջեւանի միջեւ երկաթգծային ճանապարհը շահագործման է հանձնվելու այս տարվա աշնանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոխսոն Պակայինը, հայտնում է «Թրենդը»:
Դեսպանը նշել է, որ երկաթգծային հաղորդակցության բացումը կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը: Նրա խոսքով, տոմսերը վաճառվելու են թե Իրանում թե Ադրբեջանում: Տոմսերի գների մասին տեղեկություններ դեռ չկան:
Դեսպանը պատմել է Բաքու- Մեշհեդ, Բաքու- Շիրազ նոր ավիաչվերթների գործարկման հետագա ծրագրերի մասին: Նա հույս է հայտնել, որ Մեշհեդ- Բաքու- Շեմհեդ ու Շիրազ- Բաքու- Շիրազ թռիչքները գործարկվելու են գալիք աշնան վերջին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



