Շվեդիայի արտգործնախարարը ԵՄ-ին հորդորել է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զարգացումների առնչությամբ: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պար բերականը, Վալստրյոմը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է արձագանքեն Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններին:
«Առնվազն ԵՄ տեսանկյունից պետք է դատապարտվեն Թուրքիայի զարգացումները և ավելացվի ճնշումն այդ երկրի նկատմամբ»,- ասել է Վալստրյոմը` կատարվածը լուրջ, մտահոգիչ և անընդունելի անվանելով:
Շվեդիայի արտգործնախարարը նշել էլ, որ այս պահին Թուրքիան սխալ ուղղությամբ է շարժվում: Նա նաև հավելել է, որ իրենք շարունակելու են հետևել այդ երկրի ներսում գրանցվող զարգացումներին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



