ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակները
ՍՊՈՐՏՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` օգոստոսի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857):Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը, հայտնում է, որ Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում է (2792): Ցանկում են նաև Վլադիմիր Հակոբյանը (2675), Գաբրիել Սարգսյանը (2670) և Սերգեյ Մովսիսյանը (2666):
100 լավագույն կին շախմատիստների ցուցակում առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 37-րդն է (2444), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 40-րդը (2439):
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



