ԿԺԴՀ-ից փախել Է պաշտոնյա՝ ավելի քան 40 մլն դոլար հափշտակելով կուսակցական դրամարկղից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ից փախել Է գեներալի աստիճանի կուսակցական պաշտոնյա՝ ավելի քան 40 միլիոն դոլար հափշտակելով հետը: Օգոստոսի 1-ին այս մասին հաղորդել Է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը:
«Փախստակն աշխատում Էր Կորեայի աշխատանքային կուսակցության՝ այսպես կոչված 39-րդ բաժնում, որը պատասխանատու Է արտասահմանում աշխատող քաղաքացիներից երկիր արտարժույթի ստացման համար»,- նշվում Է ռեպորտաժում: Հեռուստաալիքը պնդում Է, որ զինվորականը «փախուստ Է իրականացրել այս տարվա հուլիսի կեսերին եւ այժմ իր ընտանիքի անդամների հետ գտնվում Է Չինաստանում, որտեղից մտադիր Է տեղափոխվել երրորդ երկիր»:
Հարավային Կորեայի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել KBS-ի տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



