Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծին նվիրված քննարկում է անցկացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ հուլիսի 29-31-ը տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի շուրջ, որը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ, ինչի գլխավոր նպատակն է ամրապնդել Հ այաստանի արդարադատության համակարգի անկախությունն ու բարելավել պրոֆեսիոնալիզմը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԵԽ գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, Գլխավոր դատախազության, Դատական դեպարտամենտի, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Արդարադատության, Ֆինանսների, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի և այլ պետական կառավարման ոլորտի աշխատակիցներ, ԵԽ փորձագետներ:

Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանին արդյունավետ համագործակցության համար,  օրենսգրքի լրամշակման աշխատանքներին ներգրավված բոլոր փորձագետներին, պետական կառավարման ոլորտի աշխատակիցներին և հորդորել վերջիններիս հանդես գալ նոր առաջարկություններով, որոնք կնպաստեն նախագծի կատարելագործմանը:

Եռօրյա աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագիծը` ընդհանուր և հատուկ մասերով:

Ընդհանուր մասում ներկայացվել են վարչական պատասխանատվության հիմնական սկզբունքները, վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսվող վարչական տույժի տեսակները, տույժերի նշանակման ու կատարման կարգը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի կարգը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու և իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինները:

Հատուկ մասում առանձնացված և մանրամասն ներկայացվել են տարբեր ոլորտներին առնչվող վարչական իրավախախտման առանձնահատկությունները:

Վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի մշակման ընթացքում, մասնակիցները բաժանվել են խմբերի, որտեղ էլ քննարկվել են հատուկ մասում առկա՝ առողջապահության, կրթության և աշխատանքի, բնապահպանության, տնտեսական գործունեության, հարկային, տրանսպորտի և կապի և այլ ոլորտներում վարչական իրավախախտումները:

Օրենսգրքի նախագծի շուրջ կազմակերպված հանդիպման ընթացքում նաև ներկայացվել է ընդհանուր մասի վերաբերյալ եզրակացություն, որտեղ էլ ուսումնասիրվում է ընդհանուր մասի որոշ դրույթների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, հատկապես ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և հարակից այլ փաստաթղթերին:

Վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագիծը կառավարություն կներկայացվի օգոստոսի 29-ին:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ