Լեհաստանի օդային տարածքը խախտած ռուսական օդանավի օդաչուին ազատ են արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհական F16 կործանիչների բռնած ռուսական օդանավի օդաչուին զննումից հետո ազատ են արձակել, հայտնում է Gazeta Krakowska պարբերականը:
Թերթի տվյալներով ռուսական օդանավը Կրակովից Ռադոմ էր ուղեւորվում մրցումներին մասնակցելու համար: Օդանավը ու օդաչուի համակարգիչը զննել են ու ոչ մի կասկածելի բան չեն գտել, որից հետո ռուս օդաչուին ազատ են արձակել, հայտնում է պարբերականը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Լեհաստանի ՊՆ մամուլի քարտուղար Բարդուղեմեոս Միշչեւիչը տեղեկացրել էր, որ հուլիսի 29-ին ռուսական թեթեւ շարժիչով օդանավը խախտել էր Լեհաստանի օդային տարածքը: Նրա խոսքով լեհական F16 կործանիչները բռնել են օդանավը, որը առանց թույլատվության մտել էր արգելված գոտի ու ստիպել, որ այն վայրէջք կատարի, օդաչուն կատարել է կարգադրությունը, որից հետո նրան ձերբակալել էին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



