Թայվանի նախագահն առաջին անգամ պաշտոնապես ներողություն Է խնդրել կղզու բնիկներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանի նախագահ Ցայ Ինվենն առաջին պաշտոնական ներողությունն Է խնդրել բուն բնակիչներից այն հալածանքների համար, որոնց վերջիններս ենթարկվել են կղզում Էթնիկ չինացիների վերաբնակեցման սկզբից ի վեր 400 տարվա ընթացքում:
Թայվանի բուն բնակիչները, որոնց նաեւ կոչում են գաոշան, այժմ կազմում են կղզու բնակչության շուրջ 2 տոկոսը: Այդ ժողովուրդների ներկայացուցիչները բազմիցս գանգատվել են հնագույն հողերի կորստից եւ ավանդական ապերլակերպին հետեւելու անհնարինությունից:
Այդ ժողովուրդների շատ ներկայացուցիչներ խոսում են ավստրանեզիական լեզուներով, թեեւ ոմանք մասնակիորեն կամ լիովին անցել են չինարենին:
Ցայը հանդիպել Է 16 Էթնիկ խմբերի առաջնորդների հետ եւ լուսանկարվել Է հիշատակի համար, հաղորդել Է BBC-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



