Սիրիայում ռուսական ուղղաթիռ են խփել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Իդլիբի նահանգում օգոստոսի 1-ին ռուսական Մի-8 ուղղաթիռ Է խփվել գետնից գնդակոծման հետեւանքով: Այս մասին հաղորդել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծաառյությունում:
«Օգոստոսի մեկին Իդլիբի նահանգում գետնից գնդակոծման հետեւանքով խփվել Է Հալեպ քաղաքում մարդասիրական օգնություն հասցնելուց հետո Հմեյմիմ ավիաբազա վերադարձող Մի-8 ռոուսական ռազմափոխադրական ուղղաթիռը: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամները եւ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի տվյալներով՝ անձնակմազմի երեք անդամները եւ Հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաները զոհվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



