Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարե Գրիգորյանը՝ նշանադրության չեղարկման և 24-ամյակի անակնկալների մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է

Երգչուհի Նարե Գրիգորյանը՝ Սամվել Գրիգորյանի դուստրը, հուլիսի 29-ին դարձավ 24 տարեկան: Հոբելյարը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մի քանի տարի է՝ չի նշում իր տոնը:

«Դա բոլորովին էլ տարիքիս ավելանալու հետ չի կապված, ուղղակի այս օրը չեմ սիրում նշել: Արդեն մի քանի տարի է՝ այդպես է: Բոլորն ասում են, որ այն տարիքում չեմ, որ տխրեմ մեծանալուց, բայց ուզում եմ հավատացնել, որ մեկուսանալուս պատճառը ամենևին էլ դա չի: Շատ եմ սիրում ընկերներիս ծննդյան օրերին մասնակցել, ուրախանալ, բայց երբ գալիս է իմ ծննդյան օրը, շփոթվում եմ»,-Aysor.am-ի հետ զրույցում անկեղծացավ հոբելյարը:

Ինչևէ, երբ հանրային մարդ ես լինում, ուշադրությունից խուսափելն առավել է բարդանում: Թեև երգչուհին գտնվում է գործնական ուղևորության մեջ, սակայն մտերիմների և ընտանիքի անդամների մատուցած անակնկալները նույնիսկ հեռավորությունից են հաճելի:

«Իսկապես, իրականում անհնար է թաքցնել այս օրվա խորհուրդը, բայց դեռ հաջողվում է խուսափել: Այժմ Երևանում չեմ, բայց կեսգիշերից սկսած բազում շնորհավորանքներ եմ ստացել…Չգիտեմ, հուսամ, հաջորդ տարի՝ 25-ամյակիս, այդ կարծրատիպը կկոտրեմ ու խնջույք կկազմակերպեմ: Կամ գուցե կյանքումս այնպիսի փոփոխություն լինի, որը նման որոշման պատճառ կհանդիսանա», -ժպիտով նկատեց նա:

Նարե Գրիգորյանն ու ամերիկաբնակ Մովսեսը նշանադրվել են 2015 թվականի օգոստոսի 14-ին: Aysor.am-ի հարցին, թե արդյոք պսակադրությունը երկար սպասեցնել կտա, երիտասարդ երգչուհին անակնկալ պատասխան տվեց.

«Երբեք այս մասին չեմ բարձրաձայնել ու հիմա առաջին անգամ եմ ասելու՝ արդեն մի քանի ամիս է՝ բաժանվել ենք: Ես չեմ սիրում անձնական կյանքս հանրայնացնել, այդ պատճառով էլ թույլ տվեք պատճառների մասին չբարձրաձայնել: Ուղղակի չստացվեց… Ամեն ինչ անցյալում է, ու կյանքը շարունակվում է»:

Եզրափակելով օրվա թեման՝ հոբելյարին առաջարկեցինք մաղթանք հղել ինքն իրեն: Մաղթանքն անձնական չէր, այլ համազգային:

«Անհանգստացնող հարցեր հիմա շատ-շատ ունենք: Այն, ինչ կատարվում է մեր մայրաքաղաքում, չի կարելի չնկատել ու չանդրադառնալ: Նույնիսկ, եթե ծննդյանս օրը խնջույքներ կազմակերպելու սիրահար լինեի՝ այս տարի ձեռնպահ կմնայի: Բոլորին, այդ թվում և ինձ, ցանկանում եմ խաղաղություն», - եզրափակեց օրվա հերոսուհին:

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներՉմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանՈ՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Եթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ինչպե՞ս «փլուզվեց» ընտրական գործընթացը. փաստերԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ՄԱԿ-ը ահազանգում է․ համաշխարհային օվկիանոսները հայտնվել են խորացող ճգնաժամի մեջ Սմարթֆոնից կախվածություն․ ինչու ենք մենք «կպած» էկրաններին և ինչպես փոխել դա Հանտավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Տասնյակ կրակոցներ և հատուկ գործողություն Թեքսասում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե Զախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլը Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Իրանը մշակում է համաձայնագրի վերջնական տեքստը․ Բաղայի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից Ուկրաինայի պատերազմը նոր փուլում․ վերջին զարգացումները Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները «Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել «Ռեալի» նախագահի դեմ 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Անձրևները կլինեն հորդառատ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ 100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, խուսափել հեղեղավտանգ գոտիներից Ապարանի ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց. Փրկարար ծառայություն Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը. Պուտին Տոռնադոները քանդում են տները, շոգը ռեկորդներ է սահմանում․ Ամերիկան եղանակային քաոսի մեջ է Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա Ալբերտ Առստամյանի գործով բողոքը Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Սխալ տեղեկություններ են տարածվում Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու հնարավոր գործարքի մասին․ Վենս Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համար