Էմմիի նոր «LA Yerevan» տեսահոլովակն արդեն պատրաստ է. երգչուհին վաղը կմեկնի ԱՄՆ
ՖՈՏՈTert.am Life-ը գրում է․
Երգչուհի Էմմին մոտ մեկ ամիս է Երևանում է և վաղը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ: Այս օրերին երգչուհին, բացի երևանյան օրերը վայելելուց, ջանասիրաբար աշխատել է իր նոր տեսահոլովակի վրա: Մոտ մեկ ամիս անց երգչուհին կներկայացնի «LA Yerevan» տեսահոլովակը:
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհու մենեջեր Աղավնի Մանուկյանը:
Նրա փոխանցմամբ`երգի վրա աշխատել են Վլադիմիր Պողոսյանը, Ավետ Բարսեղյանն ու Նիկ Եգիբյանը:
«Էմմին որոշել էր երկարատև դադարից հետո անպայման ներկայացնել նոր տեսահոլովակ: Մտահաղոցումներ շատ կային, բայց խորհրդակցելով թիմի անդամների հետ եկան այն որոշմանը, որ Էմմին ներկյանա «LA Yerevan» երգով, որը ռիթմիկ և տարբերվող երգ է: Ճիշտ է սուղ էր ժամանակը, բայց մենք հասցրել ենք ավարտին հասցնել աշխատանքները»,- ասաց Աղավնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ