Շիրակի և Լոռու մարզերում ներգործության են ենթարկվել կարկտաբեր ամպեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային 20 կայանքներից օգոստոսի 1-ին՝ ժամը 15.36-ից մինչև 17.07-ը, Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Բասեն, Կամո, Հացիկ Ղարիբջանյան, Մայիսյան, Մեղրաշեն, Փանիկ, Մանթաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 2460 կրակոց:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 15.45-ից մինչև 16.15-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



