«Իսլամական պետություն»-ը և «Ջաբաթ ան-Նուսրա»-ն փորձում են շրջափակել Հալեպը. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» և «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են շրջափակել Սիրիայի Հալեպ քաղաքը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերությանը, այս մասին հաղորդել է ՌԴ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ ի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
Նա նշել է, որ ահաբեկիչները և իրենց մոտեցող ջոկատները, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը շարունակում են չդադարող հարձակումները Սիրիայի զինված ուժերի վրա ինչպես Հալեպի հյուսիսում, այնպես էլ հարավում` նպատակ ունենալով շրջափակել քաղաքը:
Ռուդսկոյն ընդգծել է, որ հարձակման ժամանակ խմբավորումները գործի են դնում մահապարտ ահաբեկիչներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



