Կրեմլը կոչ է անում չչափազանցնել ՌԴ-ին ուղղված «Իսլամական պետության» սպառնալիքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլը կոչ է անում չչափազանցնել Ռուսաստանին ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորվման սպառնալիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նման դիտարկումները հարիր են այն մարդկանց, որոնց «պոչը տրորում են»»,-ասել է Դմիտրի Պեսկովը:
Հուլիսի 31-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որում սպառնալիք է հնչում Ռուսաստանի հասցեին: Իսլամիստ ծայրահեղականները, մասնավորապես, կոչ են արել իրենց համակիրներին Մոսկվային ջիհադ հայտարարել: Տեսագրության իսկությունը դեռ չի հաստատվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



