Շոգը սպանում է ճապոնացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում վերջին մեկ շաբաթում առնվազն 4.1 հազար մարդ է հիվանդանոցում հայտնվել ջերմային հարվածներով, նրանցից ութը մահացել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր հրշեջ ծառայությունը:
Ապրիլի վերջից շոգի պատճառով հոսպիտալացվել է գրեթե 25 հազար մարդ՝ մեծ մասը տարեց մարդիկ:
Շոգ եղանակը Ճապոնիայում սկսվել է հունիսի կեսերից: Օդի ջերմաստիճանը հասնում է մինչեւ +35-ի, ըստ Ցելցիուսի: Չնայած անձրեւների շրջանի ավարտին, Տոկիոյում պարբերաբար ամպրոպներ են լինում, ինչի պատճառով իրավիճակը ավելի՛ է վատանում ավելորդ խոնավությամբ:
2015-ին շոգի պատճառով երկրում ավելի քան 100 մարդ էր զոհվել, եւս 53 հազարն էլ հիվանդանոցում էր հայտնվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



