Շտայնմայերը հորդորել է Թուրքիային կատարել իր առջև դրված նախապայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացումը հնարավոր է համարել միայն այդ երկրի կողմից ԵՄ առաջադրած նախապայմանները կատարելու դեպքում: Այս մասին Շտայնմայերը խոսել է Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում:
«Վիզային ռեժիմի դյուրացման համար կան նախապայմաններ, և բոլոր կողմերը գիտեն այդ մասին»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը` նշելով, որ Թուրքիան դեռևս այդ պայմանները չի կատարել և դեռ շատ անելիքներ ունի:
Անդրադառնալով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցին` Շտայնմայերը հայտարարել է, որ եթե թուրքական կողմը կրկին շրջանառության մեջ դնի մահապատիժը, ապա դա բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, քանի որ դա չի ասոցացվում եվրոպական արժեքների հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



