ԱՄՆ-ում արտոնել են նոր ատոմային ռումբի ստեղծումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Միջուկային անվտանգության ազգային վարչությունն արտոնել Է B61-12 ատոմային ռումբի արդիականացված տարբերակի արտադրության ինժեներական փուլին անցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մարտագլխիկի առաջին արդիականացված տարբերակը պլանավորում են թողարկել 2020 թվականին: Դրանից անմիջապես հետո կսկսվի զանգվածային թողարկումը, ասված Է վարչության հայտարարության մեջ:
B61-12 մարտագլխիկը կպատրաստվի նոր բաղադրիչներից, ինչը թույլ կտա 20 տարով ավելացնել դրա աշխատանքի ժամկետը:
«Այսօր B61 շարքի ռումբերում օգտագործվում են ԱՄՆ-ի բանակում ամենահին բաղադրիչները»,- հայտարարել Է վարչության ղեկավար Ֆրենկ Կլոցը:
B61 շարքի ռումբն ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական ջերմամիջուկային զենքն Է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



