Ուղտ` լցոնված ոչխարներով, որոնք էլ իրենց հերթին լցոնված են ձկով լցոնված հավերով. Գինեսի գրքի զարմանալի ռեկորդը (լուսանկարներ)
ԼԱՅՖՀանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է ամենայուրահատուկ ռեկորդներից մեկը՝ այն է աշխարհի ամենամեծ ուտելիքը, որը իրենից ներկայացնում է տապակած ուղտ՝ լցոնված ոչխարներով, որոնք էլ իրեց հերթին լցոնված են ձկով լցոնված հավերով։
Ինչպես նշում է Oddity Central-ը, թեև այս ուտեստը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել ընթերցողների մոտ, սակայն բեդուինների համար այն ավանդական կերակուր է, որը սովորաբար պատրաստվում է հարսանիքների ու հատուկ միջոցառումների համար՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայում։
Սովորաբար նրանք վերցնում են 1 հասուն ուղտ, լցոնում այն մի քանի ոչխարներով կամ գառներով, որոնք իրենց հերթին լցոնված են լինում ձկներով լի 20 հավով։ Սկզբում այս ամենը խաշվում է այնուհետև տապակվում ածուխի վրա, մինչը որ ուղտի միսը ձեռք է բերում շագանակագույն երանգ։ Այս ողջ գործընթացը տևում է1 օր։ Կերակուրը բավականացնում է 80-100 հյուրի համար։






