Հռոմի պապը հատուկ հանձնաժողով Է ստեղծում կանանց սարկավագներ ձեռնադրվելու հարցը քննելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել Է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք Է որոշի՝ կանայք կարող են արդյոք դառնալ կաթոլիկ եկեղեցու սարկավագներ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հանձնաժողովը, որում ընդգրկվել են յոթ տղամարդ ու վեց կին, մտադիր է ուսումնասիրել կանանց դերը կաթոլիկ եկեղեցու ստեղծման գործումª սկսած նրա գոյության առաջին տարիներից:
Կանանց ներգրավման կողմնակիցները հայտարարում են, որ այդ քայլը կընդլայնի կանանց ներկայացուցչությունն ու ազդեցությունը կաթոլիկ եկեղեցում, որն այսօրվա դրությամբ աննշան է:
Մայիսին Ֆրանցիսկոս պապը կանանց վանական միաբանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է հատուկ հանձնախումբ ստեղծել, քանի որ «եկեղեցու համար օգտակար կլիներ պարզել այդ հարցը»:
Կաթոլիկ եկեղեցում սարկավագները կարող են քարոզներ կարդալ, դասավանդել, ինչպես նաեւ մասնակցել առանձին ծիսակատարությունների, օրինակ՝ հուղարկավորությունների կամ պսակադրությունների:
Ներկայում կաթոլիկ բոլոր սարկավագները տղամարդիկ են: Ի տարբերություն քահանաների՝ նրանց թույլատրվում Է ամուսնանալ եւ ընտանիք կազմել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



