Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տարածված միֆեր համակարգչային խաղերի մասին

ԼԱՅՖ

Համակարգչային խաղերի վնասների մասին անընդհատ խոսվում է: Սակայն համակարգչային խաղերի մասնագետները կարծում են, որ միայն այդ խաղերից չհասկացողներն են շարունակ պնդում, թե դրանք միայն վնասակար են: Հոգեբանները ևս նշում են, որ ծնողներից շատերը համակարգչային խաղերի վրա են բարդում երեխայի դաստիարակության մեջ իրենց ունեցած սխալները:

Ձեզ ենք ներկայացնում համակարգչային խաղերի մասին բոլոր այն միֆերը, որոնք, ըստ մանկական հոգեբանների, կարող են ոչ թե՝ վնասել երեխային, այլ ընդհակառակը՝ օգնել:

Խաղերը վնասում են առողջությանը

Այս հարցին պատասխանելու համար նախ՝ պետք է հասկանալ, թե արդյո՞ք ձեր երևակայությունում պատկերված գեյմերն ու իրական գեյմերը նույն տեսքն ունեն: Շատերը կարծում են, որ հաճախ համակարգչային խաղեր խաղացողները շատ նիհար մարդիկ են, ովքեր չեն կարողանում անգամ մի փոքրիկ բարձրացնել: Եվ, իհարկե, ըստ տարածված միֆի, համակարգչային խաղեր խաղացողներն անպայման պետք է ակնոց կրեն, քանի որ համակարգիչը վնասում է տեսողությանը: Սակայն այս ամենը հեռու է իրականությունից: Իրականում, տեխնոլոգիաները հիմա այնքան են զարգացել, որ խելացի լինելու դեպքում կարելի է խուսափել առողջական խնդիրներից:

Այժմ մեծ տարածում ունեցող խաղերն ունեն սուպերհերոսներ, ովքեր շատ ամուր ֆիզիկական կազմվածք ունեն: Երեխան, տեսնելով, թե ինչ հաջողությունների է հասնում սուպերհերոսը, փորձում է ամեն կերպ նմանվել նրան:

Ի դեպ, վերջին 2-3 տարում խաղերի արտադրության ոլորտում մեծ տեղ են գրավում այն խաղերը, որոնք միտված են առողջ ապրելակերպի պահպանմանը:

Հետևաբար՝ երեխայի առողջությանը չվնասելու համար, ծնողները պետք է ուշադիր լինեն խաղերն ընտրելիս: Այսօր համակարգչային խաղերն այնքան շատ են, որ մի փոքր փնտրելու դեպքում կարող եք գտնել այն տարբերակը, որը կբավարարի ձեր երեխայի քմահաճույքները և չի վնասի նրա առողջությանը:

Խաղերը խանգարում են սովորելուն

Փոքր տարիքում երեխաների մեծամասնությանը դասերից շեղում է գրեթե ամեն ինչ: Եվ այստեղ խաղերի վրա մեղքը բարդելն այնքան էլ ճիշտ չէ: Ծնողները պետք է իրենք հսկեն մանուկ հասակում իրենց երեխաների կրթություն ստանալու գործընթացը: Երեխային խաղերից զրկել պետք չէ, բայց պետք է ուշադրություն դարձնել, որ խաղը դասերին չխանգարի:

Արդեն մի փոքր հասուն տարիքում երեխան ինքն է կառավարում իր ժամանակը և ինքն է ընտրում, թե ինչ պետք է խաղա:

Համակարգչային խաղ ասելով՝ պետք չէ հասկանալ միայն կրակոցներ, զոմբիներ կամ նմանատիպ երևույթներ: Շատ խաղերի դեպքում կարելի է համատեղել ուսման գործընթացը խաղի հետ: Նմանօրինակ խաղերը շատ մեծ դեր ունեն խաղերի արտադրության ոլորտում: Լեզվական խնդիրները հաղթահարելն այլևս դժվար չէ, քանի որ Հայաստանում ևս սկսել են արտադրվել խաղեր, որոնք և սովորեցնում են, և թույլ են տալիս վայելել խաղը:

Խաղերը հիմարացնում են

Խաղերը կարող են հիմարացնել երեխային այնպես, ինչպես հիմարացնում են հեռախոսային խաղերն ու հեռուստացույցը: Սակայն համակարգչային խաղերը վերը նշվածների պես պարզ ու առանց իմաստի մշակված խաղեր չեն: Լուրջ համակարգչային խաղերը միշտ ունենում են նպատակ: Այդ նպատակները կարող են տարբեր լինել: Խելացի լինելու դեպքում թե՛ երեխան և թե՛ մեծ մարդը միշտ կարող է սովորել համակարգչային խաղերից:

Մրցութային խաղերն օգնում են զարգացնել ռեֆլեքսները, ռազմավարական մտածողությունը: Այս խաղերի միջոցով մարդիկ սովորում են ճիշտ որոշումներ կայացնել լարված իրավիճակներում, արագ մտածել և գտնել լավագույն տարբերակը:

Խաղերը սպանում են անհատականությունը

Իրականում, համակարգչային խաղերը բացահայտում են գեյմերի կամքն ու բնավորությունը: Խաղային գործընթացը ստիպում է մարդուն անընդհատ արագ որոշումներ կայացնել, պատասխանատու լինել ոչ միայն քեզ, այլև խաընկերներիդ համար: Բացի այդ, համակարգչային խաղերը սովորեցնում են պարտվել, ինչը շատ կարևոր է կյանքում:

Խմբային խաղերում միշտ կա առաջնորդ: Այդ առաջնորդը ոչ թե ինքնառաջադրվում է, այլ նրան ընտրում են խաղընկերները: Սա թույլ է տալիս, որ գեյմերն անընդհատ ցույց տան լավագույն հատկանիշները, և երեխան սովորի դառնալ լիդեր, ինչպես նաև կարողանա պայքարել լավագույնը լինելու համար:

Խաղերը երեխաներին հեռացնում են ծնողներից

Այստեղ ևս մեկ անգամ պետք է խոսենք ծնողների սխալների մասին: Փոքր տարիքում ծնողներն են երեխաներին սովորեցնում համակարգչային խաղերի տեղը: Նրանք երեխային հանգստացնելու համար տալիս են նրանց իրենց սմարտֆոնը, նստեցնում են համակարգչի առաջ, և այլն: Փոքր տարիքում միշտ պետք է կազմակերպել երեխայի առօրյան այնպես, որ ծնողի հետ շփումը դառնա օրվա բաղկացուցիչ մաս:

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար