Ջրաշենում առկա է հողազանգվածի սահք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 2-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի թիվ 2 տան բակում իջվածք է նկատվել (մոտ 5 մ խորությամբ), եւ նշված հատվածի ընդերքից ջուր է դուրս գալիս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Ա.-ին պատկանող տան խոհանոցի առաստաղին եւ հատակին առկա են ճաքեր (մոտ 0,5 սմ լայնությամբ, 8մ երկարությամբ), իսկ տան հետնամասում՝ մոտ 15 մ հեռավորության վրա, առկա է լանջի հողազանգվածի սահք (մոտ 20մ լայնությամբ, 3 մ խորությամբ եւ 50 մ երկարությամբ), իսկ ընդերքից առկա ջրի արտահոսք:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՓԾ ԲՊ եւ ԱՀՎԿ վարչության պետը եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



