Երկրաշարժից հետո Էվերեստը բացել են զբոսաշրջիկների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալը վերացրել է Էվերեստն այցելելու արգելքը, որը մտցրել էր ապրիլին, երբ 19 լեռնագնաց էր զոհվել ձնի մեծ զանգվածակույտերից:
Առաջին ճանապարհորդը, ով երկրաշարժից հետո կփորձի բարձրանալ Էվերեստ, ճապոնացի լեռնագնաց Նոբուլազու Կուրիկին է: Սա Էվերեստը նվաճելու նրա հինգերորդ փորձն է: Նախորդ չորսը ավարտվել են անհաջողություններով:
«Իմ հիմնական նպատակն է ցույց տալ, որ երկրաշարժից հետո Նեպալը նորից անվտանգ է լեռնագնացների ու ճանապարհորդների համար »,- հայտարարել է լրագրողներին Ն. Կուրիկին, հայտնում է Ինտերֆաքսը:
Ապրիլին ու մայիսին Նեպալում մի քանի հզոր ստորգետնյա ցնցումներ են եղել: Երկրաշարժը, որը քաղաքում ուղեկցվում էր ավիրածություններով իսկ սարերում ՝ ձնի մեծ զանգվածակույտերով, ութ հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 14 հազարը վնասվածք է ստացել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



