Դե Խեա. Երբ թիմ են գալիս այսպիսի աստղեր, դա լիցքեր է հաղորդում
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է թիմի նորեկների, մասնավորապես՝ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Շատ լավ է, որ Իբրահիմովիչն արդեն այստեղ է, մարզվում է թիմի հետ: Միանգամից երևում է, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ նա չափազանց շուտ կհարմարվի թիմին:
Այնպիսի տպավորություն է, որ Զլատանը երկար տարիներ է հանդես գալիս «Յունայթեդում»: Դա վերաբերում է նաև մյուս նորեկներին, ովքեր շատ արագ են հարմարվում:
Երբ թիմ են գալիս այսպիսի աստղեր, դա լիցքեր է հաղորդում թիմին»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



