Քերին պաշտպանել է օգոստոսի վերջին միջսիրիական բանակցություններ անցկացնելու դե Միստուրայի առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պաշտպանել է օգոստոսի վերջին միջսիրիական բանակցությունների նոր փուլ անցկացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի առաջարկը: Այդ մասին օգոստոսի 2-ին լրագրողների համար անցկացված հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Պետքարտուղարը պաշտպանում է այդ նպատակը եւ դե Միստուրայի ջանքերը: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի թիմերը ներկայում ջանադրաբար աշխատում են՝ մշակելու այն առաջարկությունների տեխնիկական մանրամասները, որոնք նպատակամղված են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի կատարման բարելավմանը»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



