Հոնդուրասում անհայտ կորել Է «գեղեցկության թագուհին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոդել եւ Հոնդուրասի Սանտա Բարբարայի դեպարտամենտի գեղեցկության մրցույթի հաղթող Կարինա Անդինոն անհայտ կորել Է այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին դուրս Է եկել սեփական տնից: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել են աղջկա հարազատները:
Նրանց ասելով՝ 18-ամյա Անդինոն հանդիպման Է գնացել հնարավոր աշխատանքի առիթով, վերջին անգամ նրան տեսել են Տրինիդադի մունիցիպիայում, նշել Է El Heraldo պորտալը:
2014 թվականին Հոնդուրասը եւ ամբողջ աշխարհը ցնցվել Էին «Միսս Հոնդուրաս» Մարիա Խոսե Ալվարադոյի դաժան սպանությունից: Տասնինը տարեկան Ալվարադոն «Միսս Հոնդուրաս» Էր դարձել 2014 թվականի ապրիլին: Նա սպանվել Է նույն տարվա նոյեմբերին քրոջ հետ: Սպանությունը խոստովանել Է աղջկա քրոջ ընկերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



