Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կարկուտը ամբողջությամբ վնասել է բերքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Շենիկ գյուղում օգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է մոտ 500 հա ցանքատարածություն` հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը:
«Ուժեղ կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել ամբողջ բերքը, նաեւ վնասել են մոտ 10 տների տանիքներ: Վնասվել են նաեւ մեքենաներ»,- ասաց նա:
Կորյուն Մինասյանը նշեց, որ վնասի չափը գնահատելու համար ստեղծվել է հանձնաժողով եւ մեկ օրից կարող են հստակ թվեր ներկայացնել:
Գյուղապետի խոսքով՝ այդ օրը կարկուտից առաջ ուժեղ քամու հետեւանքով գյուղում էլեկտրական սյուն էր վայր ընկել եւ հրդեհվել էր տներից մեկը: Տարեց քաղաքացուն հարեւաններն են հրդեհվող տնից դուրս բերել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



