Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները սովորում են հաղթահարել լեռնային գետերն ու հեղեղատները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են սկսել Հայաստանի պաշտպանության նախարարության «Փամբակ» ալպիական լեռնային զորավարժարանում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 300 հետախույզներ հատուկ ալպինիստական պատրաստության ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 2,5 հազար մետր բարձրության վրա կսովորեն հաղթահարել լեռնային գետերը, հեղեղատները եւ խնձահովիտները:
Ուսուցման եւ արգելքների հաղթահարման ընթացքին օդից կհետեւեն հետախուզության «Նավոդչիկ-2» եւ «Տախիոն» արդի համալիրների անձնակազմերը:
Լեռնային պատրաստության հրահանգիչների ղեկավարությամբ հետախույզները կսովորեն ճիշտ կառուցել եւ կիրառել արգելքների հաղթահարման մի քանի եղանակներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



