Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կարկուտը ամբողջությամբ վնասել է բերքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Շենիկ գյուղում օգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է մոտ 500 հա ցանքատարածություն` հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը:
«Ուժեղ կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել ամբողջ բերքը, նաեւ վնասել են մոտ 10 տների տանիքներ: Վնասվել են նաեւ մեքենաներ»,- ասաց նա:
Կորյուն Մինասյանը նշեց, որ վնասի չափը գնահատելու համար ստեղծվել է հանձնաժողով եւ մեկ օրից կարող են հստակ թվեր ներկայացնել:
Գյուղապետի խոսքով՝ այդ օրը կարկուտից առաջ ուժեղ քամու հետեւանքով գյուղում էլեկտրական սյուն էր վայր ընկել եւ հրդեհվել էր տներից մեկը: Տարեց քաղաքացուն հարեւաններն են հրդեհվող տնից դուրս բերել:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



