«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը ՀՀ ոստիկանությանն առաջարկում է հանդիպել կլոր սեղանի շուրջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետևյալ հարցերի քննարկման համար.
-Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների և կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար:
-Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները:
-Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության ժամանակ:
«Հանդիպման արդյունքում ակնկալում ենք ՀՀ ոստիկանության հետ կնքել «ուժ կիրառելուց հրաժարվելու մասին» գրավոր համաձայնագիր»,–նշվում է «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարության մեջ։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



