Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

TAP-ի եւ TANAP-ի ճակատագիրը հարցականի տակ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ խաթարված հարաբերությունները վերականգնելու շուրջ երկու երկրների առաջնորդների առաջիկա օրերին հանդիպման հետ կապված` այդ երկրների խոշոր համատեղ նախագծերից հանդիսացող «Հարավային հոսք» գազային նախագծի իրականացման հեռանկարի արդիականացումը, որը հանդիսանում է ադրբեջանական գազը Թուրքիայի վրայով Եվրոպա փոխադրելու Ադրիատիկ եւ Անդրանատոլիական գազային նախագծերի (TAP, TANAP) հիմնական մրցակիցը, հարցականի տակ է դրել վերջինների իրականացման հնարավորությունը:

Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ այդ երկու նախագծերի իրականացումը կախված է ֆինանսական խնդիրների լուծումից:  Այսինքն՝ իր բաժնեմասի շինարարության եւ շահագործման հանձնելու համար ադրբեջանական կողմը պետք է 8 մլրդ դոլար կապիտալ ներդրում կատարի: Սակայն տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ադրբեջանում առաջացած ֆինանսական ծանր դրությունը խնդիր է առաջացրել նախագծերի իրականացման հարցում:

Թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ Սամիր Ալիեւն այդ առնչությամբ հայտնել է, որ TAP-ի եւ TANAP-ի իրականացման համար Ադրբեջանի կառավարությունը որոշակի պարտքեր է սկսել վերցնել: Սակայն այդ միջոցը բավարար չէ, անհրաժեշտ է նոր միջոցներ հայթայթել:

Նրա խոսքով` ներկայում համաշխարհային շուկայում նոր տեսակի էներգակիրներ են հայտնվել, մեծացել է սեղմված գազի պահանջարկը: Այլեւս գազատար խողովակաշարերով գազի վաճառքի բաժինը նվազում է, գազ է սկսել արտադրել եւ արտահանել նաեւ ԱՄՆ-ը:

«Այս ամենը ցույց է տալիս, որ մոտ ժամանակում գազի եւ նավթի գների լուրջ աճ չի լինելու: Այդ պատճառով էլ Ադրբեջանի TAP եւ TANAP նախագծերն այնքան էլ շահութաբեր չեն: Ռուսաստանյան գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելը եւս բարդացնում է ադրբեջանական նախագծի ճակատագիրը: Մյուս կողմից՝ պետք է նկատի առնել, որ Ադրբեջանը հնարավորություն չունի Եվրոպան մեծապես ապահովել գազով: Այդ պատճառով շատ կարեւոր է այլ երկրների եւս այդ նախագծին միանալը: Գրավիչ կլիներ, եթե այդ նախագծերին միանային Թուրքմենստանը եւ Ղազախստանը, ինչը սակայն, խիստ կասկածելի երազանք է թվում», -ասել է ադրբեջանցի տնտեսագետը:

«Նովոյե Վրեմյա» թերթն ավելի վաղ հայտնել է, որ TAP եւ TANAP նախագծերի իրականացումը գրավիչ չէ այն պատճառով, որ այն 45 մլրդ դոլարից ոչ պակաս ներդրում է պահանջում, իսկ նախագծից եկամուտներն ակնկալվում են 2030 թվականից ոչ շուտ:

 

Ընդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա