Սիրիական զորքերը 56 զինյալների են ոչնչացրել Հալեպի հարավում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները օգոստոսի 3-ին իրենց հսկողության տակ են վերադարձրել Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) հարավում կորցրած դիրքերը: Այդ մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Al Watan թերթը:
Նրա տեղեկությունների համաձայն, հակագրոհների ընթացքում զորքերը զինյալներին դուրս են շպրտել Զահրաթ Էլ Հոուզի եւ Թել Էլ Իմարայի շրջանից: Զինյալներից խլվել են նաեւ Սնոուբարաթ եւ Մահրուքաթ բարձունքները: Իրականացված գործողությունների ընթացքում ոչնչացվել են 56 զինյալներ, ներառյալ «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի մեջ մտնող արմատական խմբավորումների մի քանի դաշտային հրամանատարներ: Շարքից դուրս են բերվել հակառակորդի ինը տանկ, հրանոթ եւ ռազմափոխադրական միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



