Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արսեն Սաֆարյան. «Ես դեմ չեմ որևէ մեկի արվեստին կամ երգեցողությանը, սակայն ամեն մեկը պետք է իր տեղում լինի»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

«Ես կարոտում եմ երգելուն, հանդիսատեսին, չէ՞ որ իրականում մենք դրա համար ենք։ Երջանիկ է այն արտիստը, ով շատ ելույթներ է ունենում, հաճախակի է հանդիպում իր հանդիսատեսին»,- երեկ կայացած համերգի ժամանակ BlogNews

-ի հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Սաֆարյանը՝ նշելով, որ շուտով կբացվի «Սաֆքլաբը» և ինքն էլ հանդիսատեսին հանդիպելու առիթներ հաճախ կունենա. «Մի քիչ ավելի փոքր մասշտաբներով, սակայն լավ մենահամերգներ կունենամ»։

Արսենը չթաքցրեց, որ իր համերգները քչացել են նաև արտրեկրում։ «Ամեն ինչ տանում է դեպի թվացյալ կոմերցիա։ Ինչու թվացյալ, որովհետև շատերն այսօր մոլորության մեջ են»,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ շոու բիզնես այդպես էլ երկրորդ շնչառություն չի ստանում, արձագանքեց, որ շոու բիզնեսը ստեղծում են ոչ միայն երգիչները, այլև ինֆորմացիոն միջոցները։ «Այն, ինչ այսօր կատարվում է, մեր ինֆորմացիոն միջոցների շնորհիվ է։ Իհարկե, ամեն տեղ թելադրող ուժը գումարն է, սակայն ամեն ինչում չափ ու սահման պետք է լինի։ Թող ոչ ոք չզարմանա, այն, ինչ այսօր ունենք, բոլորիս շնորհիվ է, որևէ մեկը դրսից չի եկել, էդպես արել, մենք ենք դա ստեղծել, ճանապարհ տվել։ Դա չի նշանակում, որ իրենք ինձ խանգարում են, չէ , ինձ չեն կարող խանգարել, սակայն դաշտում արդեն շատ է այս ամենը։ Այս դաշտը մենք ենք սարքել էսպիսին»,- կարծում է երգիչը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե իրենք որակով արտադրանք տան, հանդիսատեսը գնալու է դեպի իրենց։ «Հաճախ ասում են՝ դե ինչ ուզում են, էդ ենք անում, էդ ո՞վ է գնացել, հարցրել, թե՞ եթե հարսանիքին «տաշի-տուշի» են ուզում, դա պահանջարկ է։ Էդպես չէ, ես էլ եմ պարում այդ երաժշտության տակ, բայց չի կարելի ասել՝ դա է պահանջարկը, դա ուրախության, խնջույքի երաժշտություն է և վերջ։ Ես դեմ  չեմ որևէ մեկի արվեստին կամ երգեցողությանը, սակայն ամեն մեկը պետք է իր տեղում լինի։ Մեզ մոտ ամեն ինչ խառնվել է իրար»,-ասաց Արսենը, իսկ հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ինքը լռում, արձագանքեց. «Ես չեմ լռում։ Այս ընթացքում նոր բան էի կառուցում։ Ես էլի ստեղծագործում եմ, նոր երգեր կան, ուղղակի դրանց նկարահանումներն ու դեպի հանդիսատես ճանապարհը հեշտ չեն։ Այն, ինչ դու ծախսում ես և այն քանակությունը, որ տեսնում ես հեռուստատեսությամբ, անհամաչափ են։ Մյուս կողմից, իհարկե, հիմա «Յութուբը», սոցիալական ցանցերը հեշտացրել են աշխատանքը, ում հետաքրքիր է, գտնում  է քեզ»։

Արսենից հետաքրքրվեցինք նաև՝ ինչո՞վ է զբաղվում, այլ աշխատանք ունի՞, ի վերջո, ընտանիք է պահում։ «Ես կառուցում եմ ռեստորան-քլաբ, որը սեպտեմբերից կգործի։ Ես ինձ շատ ապահով եմ զգացել և կարիք չեմ ունեցել ինչ-որ տեղ աշխատելու։ Ընթացքում լինում են կորպորատիվ միջոցառումներ։ Դրանք շատ չեն, սակայն բավարարում են ինձ։ Ինձ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Միայն այն, որ հանգիստ լինեմ, ազատ, ընտանիքս ապահով լինի, ես ուրախանամ իմ ծառերով...»,- նշեց նա։

Երգչի երեխաները բավականին  մեծացել են, աղջիկը 14 տարեկան է, որդին՝ 10։ Հայրիկից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նախընտրություններ ունեն նրանք, ի՞նչ դեր ունի երաժշտությունը նրանց նախասիրություների մեջ։ «Երկուսն էլ օժտված են երաժշտական լավ լսողությամբ, շատ մաքուր են երգում, բայց ես դեռ չեմ ուզում մտածել այդ մասին, որովհետև չեմ ուզում երեխայի ձեռքից զոռով բռնել, տանել դաշնամուրի։ Ընտրությունն իրենցն է, եթե ցանկանան գնալ այս ուղղությամբ, ես ոչ մի դեպքում դեմ չեմ լինի։ Իմ դեպքում էլ ոչ ոք դեմ չի եղել, ես ինչի՞ պիտի դեմ լինեմ իմ երեխայի ընտրությանը, սակայն առայժմ իրենք պետք է շատ լավ սովորեն, ինքնակրթությամբ զբաղվեն։ Դատարկ մարդը չի կարող երգել»,- ասաց երգիչը։

Ի դեպ, Արսենը նշեց, ու ինքն ու կինը մտածում են նաև երրորդ երեխան ունենալու մասին։)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալի