Ինչպես ազատվել արևայրուքի ցավոտ հետևանքներից
ՖՈՏՈTert.am-ը գրում է.
Ամառային շոգ օրերին շատերն են շտապում իրենց հանգիստն անցկացնել լողավազաններում: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ արևայրուքը նորաձև է գրեթե միշտ, երիտասարդները շտապում են հնարավորինս արագ և շատ ընդունել արևի ճառագայթները: Երբեմն գեղեցկության հասնելու այս ճանապարհն իսկապես «զոհեր» է պահանջում:
Շտապում ենք գեղեցկանալ, սակայն երբեմն ճիշտ հակառակն է ստացվում: Ինչպե՞ս մեղմել անցանկալի ու ցավոտ հետևանքները:
Այս դեպքում շատ օգտակար են խոնավեցնող քսուքները: Բավականին արդյունավետ ազդեցություն են թողնում սառը ջրով և սոդայով պատրաստված լուծույթներով թրջոցները: Այն օգնում է ժամանակավորապես մոռանալ արևայրուքից առաջացած ցավերի մասին: Անհրաժեշտ է օգտագործել նաև դեղորայքային աերոզոլ կամ ջուր պարունակող կրեմ: Դա օգնում է մաշկը արագ վերականգնվել:
Արևայրուքի բուժման համար նախատեսված ժողովրդական դեղատոմսերն ընդգրկում են կարտոֆիլը, կիտրոնի հյութը, հազարը, քրքումը, քացախը, նուշը, վարդի ջուրը և կաթը: