Իսպանական ոստիկանությունը ֆլեշմոբը շփոթել է ահաբեկչության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի ոստիկանությունը բերման է ենթարկել գերմանացի վեց կին զբոսաշրջիկների, ովքեր փորձել են ֆլեշմոբ կազմակերպեն առափնյա Ժիրոն քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է Կատալոնիայի ոստիկանությունը:
Քաղաքացիները գերմանացի զբոսաշրջիկներից մեկին շփոթել են հանրահայտ աստղերից մեկի հետ և փորձել լուսանկարվել նրա հետ: Հավաքված ամբոխի մեջ հրմշտոց և իրարանցում է սկսել, ինչն էլ ոստիկաններին հիշեցրել է Ֆրանսիայի Նիս քաղաքում այս տարի տեղի ունեցած ահաբեկչության տեսարանը: 20-25 տարեկան զբոսաշրջիկներին բերման են ենթարկվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունն արդեն իսկ ընդունել է շփոթմունքի փաստը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



