Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես են արտահայտում զայրույթը կենդանակերպի տարբեր նշանները

ԼԱՅՖ

Խոյ

Անկասկած, Խոյը ամենաբռնկվող նշաններից է: Եվ դա զարմանալի չէ՝ նրա տարերքը կրակն է: Յուրաքանչյուր Խոյի ներսում հուր կա, և զայրույթի պահին այն դուրս է գալիս: Խոյը կարող է վիրավորվել անմեղ մի արտահայտությունից, եթե կարծի, որ այն ինչ-որ կերպով դիպչում է իր ինքնասիրությանը: Այս իրավիճակներում Խոյը վերածվում է կամակոր երեխայի, ուշադրություն չի դարձնում ուրիշների զգացմունքներին և արտահայտվում է ամենայն անկեղծությամբ: Սովորաբար Խոյը երբեք առաջինը չի սկսում վիճել: Սակայն վեճն ավարտելու Խոյի ունակությանը կարելի է նախանձել: Բայց նրանք հանդարտվում են նույնքան արագ, որքան բռնկվում են: Խոյին հանգստացնելու լավագույն միջոցն է՝ պահպանել հանգստություն և չարձագանքել նրա սադրանքներին: 

Ցուլ

Զայրանում է, բարկանում է երկար ժամանակ, իսկ հետո պայթում: Որպես կանոն, Ցուլը բավականին բարի է և հունից հանելը նրան այնքան էր դյուրին չէ: Սակայն եթե դա Ձեզ հաջողվեց՝ զգուշացեք: Սկզբում Ցուլը ակնարկում է, որ իրեն ինչ-որ բան չի բավարարում, և եթե Դուք անտեսեք նրա ակնարկները, գործ կունենաք ամենուր հուր կատաղություն ցայտող հրաբխային ժայթքումների հետ: Իրականում Ցուլերին զայրացնում են դավաճանությունները, անհավասարություններն ու խաբեությունը: Մնացած հարցերում Ցուլը գերադասում է ուժ չվատնել կատաղությունն արտահայտելու համար: Սակայն եթե Ցուլը զայրացավ, երկար կտևի: Ժամանակ տվեք նրան, որպեսզի հետո չափսոսեք: Բայց եթե Ցուլը հանդարտ է և ունակ է քննարկել տեղի ունեցածը՝ տվեք նրան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում նա կզայրանա ավելի շատ: 

Երկվորյակներ

Երկվորյակը անդադար խոսում է, երբ զայրացած է, և կանխատեսել իր վարքը հնարավոր չէ: Արտաքնապես նրանք կարող են լինել բավականին հանգիստ և կենտրոնացած, սակայն իրենց սուր խոսքը կարող է խոցել Ձեզ մինչ հոգու խորքը: Զայրացած Երկվորյակները կարող են բղավել, վիճել, ծաղրել թունավոր վիրավորանքներով, բայց նաև կարող են պահպանել սառնությունը և բաց թողնել վիրավորական և նախապես մտածված ծաղրը: Ամեն դեպքում, Երկվորյակներին զայրացնելիս պատրաստ եղեք կոպտության և  հեգնանքի, ինչը կարող է վերածվել վիրավորական մեղադրանքների հոսքի: Բարեբախտաբար նրանք հակված չեն երկար ժամանակ զայրացած մնալ: 

Խեցգետին

Խեցգետինները հակասող զգացողություններ ունեն, երբ զայրացած են: Նրանք շատ քնքուշ, հասկացող, հավատարիմ և սիրող մարդիկ են: Եվ իրենք շրջապատից միայն փոխադարձ վերաբերմունք են ակնկալում: Եթե  Խեցգետինը սիրո, գովասանքի պակաս է զգում, կամ վիրավորված է, ապա սակավախոս է դառնում: Եթե Դուք այդ ակնարկը չհասկացաք, Խեցգետինը կիրառում է պասիվ-ագրեսիվ գրոհը: Եթե Դուք դա էլ անտեսեք, Խեցգետինը ուղղակի կթաքնվի իր կաղապարում: Մի շարունակեք անտեսել նրան, դա կարող է վատ ավարտ ունենալ: Ցույց տվեք Ձեր սերն ու հոգատարությունը: Որպես կանոն, նա ուզում է հաշտվել Ձեզ հետ, սակայն առաջին քայլը սպասում է Ձեր կողմից: Եթե Խեցգետնին ուշադրություն չդարձնեք, դա կարող է հիստերիայի վերածվել, քանի որ լինելով էությամբ սիրող և հավատարիմ՝ նրանք Ձեզանից էլ նույնն են ակնկալում:

Առյուծ

Առյուծը մռնչում է զայրույթի պահերին: Առյուծի հետ վեճերի ընթացքում հաղթում է նա, որ ավելի բարձր է մռնչում: Առյուծին հունից հանել կարող է ցանկացած մանրուք, և նա անմիջապես դա կարտահայտի: Նա կատաղում է, բղավում, իրեր նետում, քանի որ իր կարծիքով՝ որքան բարձր բղավես, այդքան ավելի լավ: Կոնֆլիկտային իրավիճակում Առյուծը սկսում է վիրավորել առանց մտածելու: Հնարավոր է Ձեր հասցեին վիրավորանքների տարափի արժանանաք, սակայն դա տեղի է ունենում բացարձակապես չմտածված և ինքնաբերաբար, այնպես որ սրտին մոտ մի ընդունեք: Պարզապես Առյուծն իր զայրույթն է արտահայտում նրան, ով հանդիպի իր ճանապարհին: Հանդարտվելուց հետո Առյուծը որոշ ժամանակ անց կսկսի շփվել Ձեզ հետ այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Եթե Զայրույթի պատճառը եղել է Ձեր որևիցե քայլը կամ արտահայտությունը, հույս կա, որ նա կների Ձեզ, սակայն իր վարքի համար երբեք ներողություն չի խնդրի:

Կույս

Զայրույթի պահին ինքնամփոփ է դառնում: Կույսը ամենասիրող և դիմացկուն նշաններից մեկն է: Կույսերը բավականին երկար կարող են դիմանալ մարդկանց կողմից իրենց համբերությունն օգտագործելու փաստին: Որոշ Կույսեր այնքան տևական են իրենց ներսում պահում սքողված վիրավորանքը, որ վտանգում են իրենց առողջությունը: Շրջապատը հաճախ չի հասկանում Կույսերին, ինչն էլ շփոթություն առաջացնում, և իրենք ի վերջո պայթում են: Իրենք ամեն կերպ փորձում են շրջանցել այս տեսակ իրավիճակները, քանի որ անհարմար են զգում, երբ ստիպված են բացահայտ բարկանալ: Սակայն եթե նրանք որոշել են չթաքցնել իրենց զայրույթը, ապա զայրույթը կլսվի նույնիսկ հարևան սենյակում: Սովորաբար Կույսերը ամեն գնով փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Բարկանալով Կույսը նախընտրում է հեռանալ՝ զգացմունքներին ազատություն տալու և արտահայտվելու փոխարեն: Եթե ինչ-որ մեկը չի արդարացնում Կույսի վստահությունը, դժվար թե կարողանա երբևէ վստահության արժանանա։

Կշեռք

Պատահական չէ, որ Կշեռքը հավասարություն է խորհրդանշում: Սա խաղարարության նշան է: Այս նշանի տակ ծնվածները միշտ պահպանում են հավասակաշռությունը և հավասարությունը շրջապատի հետ շփման մեջ: Եվ այդ պատճառով էլ հակված են լռելու ամեն գնով՝ խուսափելով վեճերից: Կշեռքները կարևորում են հմայքն ու գրավչությունը, իսկ զայրույթն իրենց կարծիքով, փչացնում է ամբողջ տպավորւթյունն իրենց մասին: Սակայն, լինելով նշաններից ամենազգայունը՝ Կշեռքները կարող են դուրս գալ ափերից ցանկացած իրավիճակում: Նրանք նախըտրում են հեռանալ վեճի բռնկման պահին, և նույնիսկ պայթյունից առաջ կփորձեն զսպել, լավ մտածել և թաքցնել իրական զգացողությունները անթերի քաղաքավարության դիմակի տակ: 

Կարիճ

Կարիճը հուզական քաոս է ստեղծում զայրույթի պահին: Պարզապես նայեք Կարիճի աչքերի մեջ, եթե ցանկանում եք իմանալ՝ զայրացա՞ծ է նա, թե՞ ոչ: Որպես կանոն՝ աչքերն ավելի են արտահայտում բարկությունը, քան խոսքերն ու ժեստերը: Կարիճն ունակ է զսպել զայրույթը: Սովորաբար նա որոշ ժամանակ բարկանում է, իսկ հետո պլանավորում է հետագա անելիքը՝ ելնելով իր սեփական տրամադրվածությունից: Երբեմն Կարիճը լռում է, որովհետև պատրաստում է հաջորդ կոնֆլիկտը: Սովորաբար դա լինում է մինչև զայրույթի կիզակետին հասնելն ու պայթելը: Այնպես որ, եթե բարկացած հայացքին հետևում է  անսպասելի լռությունը, ավելի լավ է հեռու մնացեք, մինչև նա կորոշի խոսել Ձեզ հետ: Մի փորձեք ստիպել Կարիճին խոսել ձեզ հետ, եթե նա դեռ պատրաստ չէ: Կարիճները հիշաչար են. ներել կարող են, սակայն մոռանալ՝ երբեք:

Աղեղնավոր

Խաբեությունը, դաժանությունը, դավաճանությունն ու այլատյաց արտահայտությունները՝ այս ամենը կարող է մեկ ակնթարթում զայրացնել Աղեղնավորին, իսկ զայրույթի պահերին նա ահավոր է: Աղեղնավորները գտնվում են կրակի հովանավորության ներքո, և զարմանալի չէ, որ բռնկվում են ակնթարթորեն: Բարկության պահին նրանք կարող են հեռացնել իրենց կյանքից նույնիսկ ընկերներին: Սակայն շփման մեջ նրանք բավականին համբերատար են:  Մոտեցող բարկության առաջին նշաններից է այրող հեգնանքը: Աղեղնավորների մեծամասնությունը փորձում է սանձել զայրույթը՝ գիտակցելով, որ երբ բարկությունն անցնի, իրենք կամաչեն ինքնատիրապետումը կորցնելու համար: Կարևոր է հետևել, որ Աղեղնավորը ձանձրույթից դրամայի չվերածի կյանքը, քանի որ իրենք սիրում են խնդիրներ լուծել և դժվարություններ հաղթահարել: 

Այծեղջյուր

Այծեղջյուրին հովանավորող տարերքը Երկիրն է, և այդ պատճառով էլ նա ժամանակի մեծ մասը բավականին հանդուրժող և հարմարվող է: Սակայն, այդուհանդերձ, նա կարող է խիստ պահանջներ ներկայացնել, որոնք անհրաժեշտ են ընտանեկան անդորրը պահպանելու համար: Այծեղջյուրները գնահատում են կարգապահությունը և պատասխանատվությունը՝ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների: Պարզապես նրանք ցանկանում են, որպեսզի իրենց սեփական տարածությունը լինի այնպիսին, ինչպիսին իրենց է դուր գալիս: Երբեք չգիտես, թե ինչից կարող է բարկանալ Այծեղջյուրը: Ավելին՝ սկզբում հնարավոր է և չհասկանաք, որ նա զայրացած է: Բանն այն է, որ Այծեղջյուրները փորձում են զսպել իրենց բարկությունը: Նրանց հատուկ չէ բղավելը, նախընտրում են լռել և ակնհայտորեն անտեսել Ձեզ: Ի վերջո, իրենք մեկ ակնթարթում կարող են դուրս գալ ափերից, աղմուկ բարձրացնել, սակայն շատ արագ հանդարտվել: 

Ջրհոս

Սովորաբար Ջրհոսները հանդարտ են, և շատ ջանքեր են պետք նրանց զայրացնելու համար: Ատում են վեճերը, հատկապես համառ մարդկանց հետ անիմաստ վեճերը: Զայրացած պահերին Ձեզ չեն նկատի: Անտեսել նրան, ումից վիրավորված ես. կոնֆլիկտի հանգուցալուծման լավագույն տարբերակն է Ջրհոսի կարծիքով: Եթե նա հանդիպումից և վեճից խուսափելու հնարավորություն չունի, ծուղակի մեջ գտնվելով կարող է պարզապես վրդովմունքից պայթել: Դրանից հետո նա ուղղակի կդադարեցնի Ձեզ հետ շփումը և ամեն գնով կփորձի խուսափել Ձեզ հետ հանդիպումներից, մինչև որ չհանդարտվի: 


Ձկներ

Ձկները ծայրահեղությունից ծայրահեղություն են նետվում: Ամեն բան կախված է նրանից, թե որ օրը Դուք կընկնեք նրանց ձեռքը: Եթե օրը հաջողված չէ նրանց համար, ուրեմն կարող եք կուտակված ամբողջ բարկության բեռը զգալ, եթե հանկարծակի «դիպչեք» իրենց: Իսկ առօրյայում Ձկները փորձում են խուսափել կոնֆլիկտներից ՝ իրենց հատուկ մելանխոլիայի շնորհիվ:

Ձկները պատկանում են մարդկանց այն տեսակին, որոնց զայրույթի հետևանքները ահարկու են հենց իրենց համար: Հանդարտվելու համար նախընտրում են ոգելից խմիչք կամ ծխախոտ օգտագործել, այլ ոչ թե հարաբերություններ պարզել: Եթե դա չի օգնում, ամենայն հավականությամբ, պետք է մի լավ լաց լինել: Բարկությունից այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները ամենայն հավանականությամբ նախընտրում են արտասվել, քան ոչնչացնել իրենց ճանապարհին հանդիպող ամեն բան: Ինչ վերաբերվում է  վրեժխնդրությանը՝ Ձկները հազվադեպ են դիմում այդ ծայրահեղ միջոցներին, սակայն այն, թե որքան երկար են իրենք պատրաստվում վիրավորված մնալ, կախված է իրադարձություններից: 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Ձեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ին