Օբաման համաներում է շնորհել 214 բանտարկյալի, այդ թվում` 67 ցմահ դատապարտյալի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 214 բանտարկյալների է ներում շնորհել: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
Ինչպես նշվում է, սա մեկ օրում համաներման արժանացած բանտարկյալների ամենամեծ թիվն է, համենայն դեպս 20-րդ դարասկզբից ի վեր:
Նման հրամանագիրն ստորագրվել է Բարաք Օբամայի ջանքերի շնորհիվ` ուղղված թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալված և երկար ժամկետով կալանավորված մարդկանց ազատ արձակմանը:
Համաներման արժանացած մարդկանցից 67-ը ցմահ ազատազրկման են դատապարտված եղել հիմնականում ոչ ծանր հանցագործությունների համար` կապված թմրանյութերի հետ:
Ընդհանուր առմամբ, իր նախագահության երկու ժամկետների ընթացքում Օբաման 562 կալանավորի է ազատ արձակել, որն ավելին է, քան նախորդ 9 նախագահները միասին վերցրած:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



