Պեսկովը՝ ՌԴ կառավարության հրաժարականի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ կառավարության հրաժարականի մասին շահարկումները մշտական բնույթ են կրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կառավարության հրաժարականի մաիսն լուրերը նորություն չեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Financial Times»-ի հրապարակումն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունում փոփոխություններ են լինելու:
Թերթը նշել է, նաև որ կփոխվի նաև ՌԴ վարչապետը, որպեսզի բարելավվեն Արևմուտքի հետ հարաբերությունները:
Պեսկովի խոսքով՝ նմանատիպ լուրերն այնքան շատ են պտտվել, որ դադարել են մարդկանց ուշադրությունը գրավել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



