Լոնդոնում անցորդների վրա դանակով հարձակվողը 19-ամյա երիտասարդ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆtert.am-ը գրում է.
Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում` Ռասել սքուերում, անցորդների վրա դանակով հարձակում իրականացնողը 19-ամյա երիտասարդ է:
Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահներին, հարձակվողը, ըստ ամենայնի, հոգեկան խանգարում ունի:
Աղբյուրը մանրամասնում է, որ իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են համարում, սակայն վերջնական որոշումը կայացվելու է մանրազնին հետաքննությունից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, կա հինգ վիրավոր:
«Թաղամաս հավելյալ ուժեր են ուղարկվել անվտանգության ապահովման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



