Սաստիկ տեղատարափը ջրի տակ Է առել Սուխումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի մեծ մասը հոսանքազրկված Է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը: Տնտեսությունները ջրի տակ են հայտնվել Սուխումի շրջանում եւ Նովի Աֆոն քաղաքում: Տուժածներ չկան:
«Սաստիկ տեղատարափ անձրեւը, որը Սուխումում եւ նախալեռնային շրջաններում տեղացել Է ավելի քան երկու ժամ, ափերից հանել Է Սուխումկա, Բասլա եւ Աձապշ գետերը, եւ դրանք հուժկու հոսքով լցվել են քաղաքի փողոցները՝ քարեր, աղյուսներ, ճյուղեր եւ այլ աղբ քշել-բերելով ճանապարհների վրա: Ամեմամեծ հեղեղումը տեղի Է ունեցել Սուխումի կայարանի շրջանում, որտեղ մարդկանց ստիպված են եղել տարահանել ջրի տակ մնացած մարդատար ավտոմեքենաների կտուրներից»,- պատմել Է Դելիբալթյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



