Ֆրանսիան դեսանտ եւ ուղղաթիռներ կներգրավի ահաբեկիչներից պաշտպանվելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի իշխանությունները ցամաքում եւ ծովում ուժեղացնում են անվտանգության միջոցներն ահաբեկչական գրոհների սպառնալիքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP գործակալությանը:
Մասնավորապես, անհրաժեշտության դեպքում սկսել են ուղղաթիռներից զինվորականներ իջեցնել Լա Մաշում նավարկող լաստանավեր:
Մյուս ջրուղիների անվտանգությունը, մասնավորապես, Միջերկրական ծովում, նույնպես կուժեղացվի:
«Մեր նպատակն առավելագույն անվտանգություն երաշխավորելն Է, հատկապես ամառային շրջանի ընթացքում, երբ կազմակերպվում են մեծ թվով փառատոներ»,- հայտարարել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:
Նա նաեւ նշել Է, որ անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովման համար գործի են դրվել ավելի քան 12 հազար պահեստազորայիններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



