Աֆղանստանում ոչնչացվել Է «Թալիբան»-ի հանգուցային հրամանատարներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի հյուսիսի Քունդուզի նահանգում ոչնչացվել են «Թալիբան» շարժման ղեկավորներից մեկը՝ Մուլլա Հայրուլան, եւ նրա չորս թիկնապահները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
«Թալիբան»-ի հայտնի հրամանատար Մուլլա Հայրուլան իր չորս թիկնապահների հետ միասին ոչնչացվել են նրանց ապաստարանին անօդաչու սարքի ավիահարվածի հետեւանքով»,- գործակալությունը մեջբերել Է նահանգի ոստիկանապետ Ղազիմ Ջանգալբաղի խոսքը: Նա հավելել Է, որ Հայրուլան ավելի քան 300 մարդուց բաղկացած ջոկատի հրամանատար Էր:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Թալիբան» շարժումն առայժմ չի հաստատել իր ղեկավարներից մեկի զոհվելու լուրը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



